Արատես

Դեկտեմբերի 23-25 գնացինք դեպի Արատես առաջին անգամ չէի գնում բայց մեծ սպասումներ ունեի։ Մեկնեցիք ընկեր Նելլի և ընկեր Արմենուհու հետ։ Սկսեցինք Ս․ Երրորդություն եկեղեցու ներսում ժամերգությունից։ Ճանապարհին ունեինք երկու կանգառ

  • Նորավանք վանական համալիրը, որը 13-րդ դարի վերջերից Սյունյաց մետրոպոլիտների աթոռանիստն ու Օրբելյան զորեղ իշխանական տան դամբարանավայրն էր, նշանավոր է ոչ միայն իր պատմությամբ, այլև հարուստ մշակութային ժառանգությամբ՝ որպես ճարտարապետության, քանդակագործության, վիմագրության, գրչության և մանրանկարչության խոշոր կենտրոն։ 

 Թռչունների քարանձավ կամ Արենի մեկ քարայր

Արենիի քարանձավը, բաղկացած երեք «սրահից», գտնվում է Արենի գետի ձախ ափին, հենց այստեղ են հնագետները գտել բացառիկ հնագիտական իրեր: Օրինակ, աշխարհի ամենահին կոշիկը, որը 5,5 հազ. տարեկան է:

Արենի 1 քարանձավից պեղված աշխարհի ամենահին կոշիկը / լուսանկարը` Վիքիպեդիայից

Նույն քարանձավում գինեգործության մասին վկայող իրեր էին հայտնաբերվել դեռևս 2007թ-ին, հետախուզական պեղումների ժամանակ, որի արդյունքում գտնվեց խաղողի ճմլարանը:

Օր 1

Հասանք Արատես՝ դասավորեցինք մեր իրերը ,մաքրեցինք սենյակը և գնացինք նախաճաշելու։Ընկեր Նելլի և Ընկեր Ռոզայի հետ պատրաստում էինք նախաճաշը։Նախաճաշելուց հետո վերադարձանք մեր ննջարան պարեցինք և երգեցինք։ Բայց Ամենահետաքրքիրը երեկոյան էր բոլորս հավաքվել էինք ակումբում խաղեր էինք խաղում ՝ մաֆիա, լոտո։ Ընկեր Արմենուհու հետ հավաքվեցինք վառարանի շուրջը նա երգում և կիթառ էր նվագում պատրաստեցինք նաև ավանդական <<Պլեճ>> շատ համեղ էր։ Մենք որոշել էինք երեկոյան չքնել, բայց ես չդիմացա և քնեցի, իսկ աղջիկները ամբողջ գիշեր խաղեր խաղացին երգեցին։

Օր 2

Առավոտյան հանգվեցինք հավաքեցինք ննջարանը և գնացինք մարզվելու։ Ընկեր Ռոզայի հետ կատարեցինք առավոտյան նախավարժանք, խաղացինք խաղեր՝ վոլեյբոլ, ֆուտբոլ։ Մարզվելուց հետո գնացինք Արատեսի վանական համալիր։

Արատեսի վանական համալիր՝

հետո գնացինք հանգստանալու որովհետև պետք է գնաինք քայլարշավի դեպի Արատեսի ջրամբար ։ Քայլեցինք մոտ 8կմ տեսանք նաև Արատեսի գետը։ Տեսարանը հրաշալի էր անկարագրելի գեղեցկություն՝ տեղ տեղ ձյուն կար ։ Ճիշտ է շատ հոգնեցինք բայց այդ հրաշալի տեսարանը տեսնելու համար արժեր։

Արատեսի ջրամբար՝

երեկոյան նոր տարվա շունչ հաղորդեցինք մեր ակումբին

Օր 3

Առավոտյան արթնացանք և գնացինք ընկեր Արմենուհու հետ ընդհանուր պարապունքի սովորեցինք նոր պար, իսկ հետո նախաճաշեցինք։ վերադարձանք մեր ննջարան հավաքեցինք մեր իրերը իրականում ես տխրել էի ,որովհետև շատ հետաքրքիր և ուրախ էր անցնում ։ Ինձ տվում է եթե չլինեին ընկերներս ես չէի ունենա այդ հրաշալի պահերը․․․

2 Comments

Оставьте комментарий