Ձմեռային ճամփորդություն դեպի Արատես

Դեկտեմբերի 23-25 գնում ենք եռoրյա ճամփորդության՝ Արատես։ Ես առաջին անգամ չեմ գնում, բայց այս անգամ ավելի լավ տրամադրությամբ ու ավելի շատ սպասելիքներ ունեմ։ Հետաքրքիր ֆիլմեր ենք դիտելու, տարբեր խաղեր ենք խաղալու, աղջիկներով հետաքրքիր վիդեոներ ենք նկարելու, կարտոֆիլ ենք պատրաստելու վառարանի վրա, սահնակ ենք քշելու ։ Ճամփորդելու ենք ընկեր Նելլի և ընկեր Արմենուհու հետ։ Ավելի գեղեցիկ ձմեռ է այնտեղ քան Երևանում։ Կարևորն այն է որ մեկնելու եմ ընկերներիս հետ։ Միասին շատ բաներ ենք նախատեսել որ պիտի անենք, հավաքվենք խարույկի շուրջը, միասին զարդարենք սենյակները՝ ամանօրյա թեմայով։ Վստահ եմ որ այս անգամ ևս շատ տպավորիչ ու հետաքրքիր տպավորություններով եմ վերադառնալու։

տես այստեղ՝

1 Comments

Оставьте комментарий