Արտաշատ մայրաքաղաք հնավայր

Արտաշատ մայրաքաղաքը կառուցվել է Արտաշես առաջինի օրոք մ.թ.ա. II դարում: Հայտնի է, որ Արտաշատի տեղադրությունը որոշելիս, հայոց արքային օգնել է կարթագենացի հռչակավոր զորավար Հաննիբալ Բարկան, որը հանդիսանում էր  Հռոմի ոխերիմ թշնամին:

Արտաշատը կառուցվում է Արաքս և Մեծամոր գետերի միախառնումով ստեղծված՝ 12 փոքր ու մեծ բլուրների վրա: Այստեղ՝ 1899թ. պեղումներ էր իրականցնում անվանի հայագետ Նիկողայոս Մառը, սակայն նա  չհաստատեց արդյոք Արտաշատն է այստեղ, թե՞ Դվինը: Այսպիսով և ավարտվեցին Արտաշատ մայրաքաղաքի որոնումները: 1967 թ.  Փոքր Վեդի  գյուղում՝ շինարարական աշխատանքների ժամանակ, աշխատողները հանդիպում են մի քարի,  որի վրա երևում  են  լատիներեն տառեր։  Դրանցից մեկը` առաջինը, բաղկացած է կրաքարե հինգ սալից

Արձանագրությունը պատկանում է Տրայանոս կայսրին, ընթերցվում է հետևյալ կերպ. «Իմպերատոր Կեսար աստվածային, Ներվայի որդի Ներվա Տրայանոս, օպտիմոս (լավագույն), օգոստոս (վեհափառ), Գերմանիկոս (գերմանական), Դակիկոս (Դակիական), Պարթևիկոս (Պարթևական), գերագույն քուրմ մաքսիմոս (մեծագույն), տրիբունի իշխանությամբ (օժտված) 20 անգամ, կայսր (հռչակված) 13 անգամ, հյուպատոս անգամ,  (հայրենիքի, հայր՞), սկյութական IV լեգեոնը կատարեց (կանգնեցրեց):

Տրայանոս կասյեր լատիներեն արձանագրությունը գտնված Փոքր Վեդի գյուղից

1967 թ. սկսվեցին տեղանքի մեծամասշտաբ ուսումնասիրությունները, իսկ  արդեն  1970 թ. սկսած պեղումները հարուստ ու բազմատեսակ նյութեր տվեցին` բացահայտելով քաղաքի բազմակողմանի զարգացած մշակույթը:

Օրերս Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Արտաշատի տարբեր տարիների պեղումներից հայտնաբերված արտեֆակտների նմուշներ: «Քաղաքատեղի Արտաշատ» պատմամշակութային հուշարձանի տարածքում պեղումներն ընթանում են դեռևս 1970թ.-ական թվականներից:

Պարզվեց, որ Արտաշատի բլուրները բնակեցված են եղել դեռևս վաղ երկրագործական շրջանում: Այդ են վկայում VII և VIII բլուրներում հայտնաբերված մ. թ. ա. V-IV հազարամյակի բնավայրի հետքերը:

 I բլուր.  Առաջին բլուրը իրենից ներկայացնում է եռանկյունաձև հատակագիծ ունեցող, մեծ սրահներով և  աշտարակներով կառույց, որոնց տրամագիծը որոշ հատվածներում հասնում է 9-10 մետրի: I բլուրը սկիզբ է առնում հյուսիային կողմից: Բլուրն ունի պաշտպանական նշանակություն: Այստեղ բացվել են զորանոցային տիպի շինություններ, դարբնի, զինագործի և այլ արհեստանոցներ։

 II բլուր.  Առաջին բլրի հարավարևմտյան կողմից պատերը իջնում են, որոնք և միացնում են առաջին և երկրորդ բլուրները: Այն ունի 70 մ բարձրություն, ծառայել է իբրև միջնաբերդ:

III և IV բլուրներ.  II և IV բլուրները մտնում էին պաշտպանական ընդհանուր համակարգի մեջ և ապահովում III բլրի կապը V բլրի ու քաղաքի մյուս թաղամասերի հետ:

 V բլուր . V բլուրը բնակության համար շատ հարմար է (նկատելի են մեծ վառարանների հետքեր): Պեղումների արդյունքում բացվել են բնակելի տներ, դարպասի դիմաց` մասնավոր արխիվի մնացորդներ : Հնարավոր է, որ այստեղ է եղել մաքսատունը և հրապարակ-շուկաներից մեկը:

  VI բլուր.  Արտաշատի պաշտամունքայի կենտրոնը VI բլուրն էր (բարձ. 50 մ), որի վրա կառուցվել է Հայաստան աշխարհի և Արտաշատի հովանավոր Անահիտի,ինչպես նաև թագավորի նախնիներին  նվիրված տաճարը: Հայտնի է, որ պաշտամունքային վայրերը չեն փոխվում. այստեղ է գտնվում Խոր Վիրապը:

VII բլուր .  Այս բլուրը իրենից ներկայացում է արհեստավորական թաղամաս, այստեղ ապրել են արհեստավորներ և միջին դասի քաղաքացիներ: Չպետք է մոռանալ զինվորականությանը, որովհետև VII բլուրը  I բլրի նման, իր դիրքով, ուներ շատ կարևոր ֆունկցիա։ Դա՝I,III,IV և V բլուրների հետ միասին II և VI  բլուրների պաշտպանության ապահովումն էր։

VIII  բլուր . VIII բլրի վրա հայնտաբերվել են մի քանի բաղնիքներ, կիր պատրաստելու վառարան, գինեգործության հետ կապված մի շարք պարագաներ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այն եղել է արհեստավորների տարածքը:

Արտաշատ մայրաքաղաքի հարավարևմտյան կոմղում գտնվող հասարակական բաղնիքի տարածքը:

բաղնիքի հարևանությամբ հայտնաբերված տաճարը, որը, թերևս, ՀՀ տարածքում հայտնաբերված ամենավաղ ու ամենամեծ հեթանոսական տաճարն է (մինչ այս մեզ հայտնի էր միայն Գառնիի տաճարը): Պեղումներից մինչ օրս էլ ի հայտ են գալիս այդ շքեղ տաճարի բեկորները, որոնք թույլ են տալիս պատկերացում կազմել հին Հայստանի տաճարաշինության և ճարտարապետության մասին:

Գրականություն՝

հղում 1

հղում 2

2 Comments

Оставьте комментарий